Գիտնականները հայտնաբերել են Սատուրնի չափի ամենափոքր աստղը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔեմբրիջի համալսարանի աստղագետները հայտնաբերել են գիտությանը հայտնի աստղերից ամենափոքրը: Այս աստղը, որը չափերով Սատուրն մոլորակից մի փոքր է մեծ, իր շառավղի հեռավորությամբ 300 անգամ ավելի ուժեղ տիեզերական ձգողականություն ունի, քան Երկրի մակերեւույթին է:
Գիտնականների խոսքով` աստղի չափը համապատասխանում է այն սահմանին, որից ցածր տիեզերական սեղմումը չէր կարողանա ապահովել աստղի ընդերքում ջրածնի այրումը: Այս փոքր, աղոտ աստղը գտնվում է Արեգակից 600 լուսատարի հեռավորության վրա, այն ստացել է EBLM J0555-57Ab անվանումը:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե աստղերը որքան փոքր կարող են լինել,- պարզաբանել է հետազոտության հեղինակ Ալեքսանդր Բեթիչերը: - Եթե այս աստղը ավելի փոքր զանգվածով ծնվեր, նրա միջուկում ջրածնի միախառնման ռեակցիաները կկանգնեին, եւ աստղը կվերածվեր շագանակագույն գաճաճի»:



