ԱՄՆ զորքերը մտել են Ռաքքա` աջակցելու ԻՊ-ի դեմ պայքարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի ռազմական խորհրդատուները գտնվում են Սիրիայի Ռաքքա քաղաքում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է արաբական երկրում:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը` վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրությունը, ամերիկյան զորքերը, որոնց կազմում` նաև հատուկջոկատայիններ, «խորհրդականի, օգնականի և ուղեկցող ուժի» դեր են կատարում Ռաքքայում` աջակցելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիային ԻՊ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ամերիկացի գնդապետ Ռայան Դիլոնը:
Զորքերն անմիջական մարտերի չեն մասնակցում, սակայն ավիահարվածներ են իրականացնում և մարտի գոտուն ավելի մոտ են գործում, քան Մոսուլում իրաքյան ուժերին աջակցելիս:
Հիշեցնենք, որ Ռաքքայի ազատագրմանն ուղղված ռազմարշավն սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին, իսկ հունիսի 6-ին սիրիական ընդդիմադիր ուժերը մտել են քաղաք:



