Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրոտիզմի փիլիսոփայությունը կամ սեռական մտերմություն

ԼԱՅՖ

Թերևս անհերքելի է, որ սեքսուալության դրսևորումը մարդու կյանքում նրա ներքին կենսաբանական պահանջի/բնազդի անմիջական ելքը չէ  դեպի արտաքին աշխարհ:

Պատանեկության շրջանում արթնացած սեքսուալությունը տարերային-բնազդային բնույթից մինչև բանականորեն սահմանված  և մշակված սեռական վարք դառնալն ու մարդու կյանքում ինտեգրվելը երկար ճանապարհ է անցնում, որտեղ սեռահասունացման ընթացքի վրա համարժեք իրավասությամբ գործում և ներազդում են երեք խումբ գործոններ՝ մարմնականը, հուզականը և իմացականը: Սեռականության ոլորտում ճանաչողության գործառույթի ներառումը մարմնասեռական հասունացմանը համընթաց տեմպով և հուզական տրամադրության ենթակայությունը այդ գործառույթին պահանջում է որոշակի տարիք և ինքնագիտակցության համապատասխան մակարդակ, այլ կերպ ասած՝ սեռական հասունացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխությունները և ներքին անծանոթ հոգեվիճակները անձնավորության ներդաշնակ զարգացման մեջ ինտեգրվելու համար բանական իմաստավորման են ենթարկվում և հետո նոր միայն դրսևորվում։

Ըստ էության մարդու սեռականության կայացման միտումը կենսաբանորեն ժառանգված բնազդային մղումներն ու զգացողությունները բանականորեն սահմանված հիմքերի կանգնեցնելն է, այլ կերպ ասած՝ մշակութային փոփոխության ենթարկելը, որ իր կատարյալ գեղեցկությամբ դրսևորվում է ամուսնական անկողնու խորհրդով, ամուսինների միմյանց նկատմամբ փոխնվիրումով և սեռական հավատարմության պահպանմամբ: Չունենալով որևիցէ էական նշանակություն սեռական ակտի խորքային կենսաբանական բնույթի համար, որն  ինքն-իրենով հորմոն կախյալ դրսևորում է, այդ մշակութային «արհեստական ձևերը», այնուհանդերձ, որպես չափանիշ են ծառայում սեռական ակտի որակական տարբերման համար՝ մեկը որպես անասնական «կցորդում», մյուսը՝ որպես մարդկային  կողակցում:

Իշխող սոցիալ-մշակութային մտակեցվածքը ներկայացնում է որոշակի սեռական նորմեր և տաբուներ, մարդուն հարիր սեռական վարքի սոցիալական սպասումներ, որոնք աներկբաորեն մակաբերում են իրենց համարժեք սեռական վարք: Դժվար չէ նկատել, սակայն, որ մարդկային գիտակցության  նատուրալիստական ուղղվածությունը, որն ընկալում է սեռական բնազդն իբրև սեռական վարքի հիմքում ընկած սուբստրատ, իսկ սոցիալական միջավայրը՝ այդ բնազդին սոցիալապես ընդունելի ձև և կառուցվածքայնություն հաղորդող կողմ, ստեղծում է սեռական կյանքի մասին հասկացողություն, որը ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ այդ իրականության մասին մեր ունեցած պատկերացումն է:

Այս տիպի մտածողության արտացոլումներից է նաև այն հանգամանքը, որ վերջին տասնյամակում գնալով  ավելի նշանակալի է դառնում տարանջատումը մի կողմից սեռագիտության բնագավառի դասական հետազոտողների և մյուս կողմից՝ սոցիալական կոնստրուկցիոնիստների միջև: Սեռականության դասական հետազոտողները  իրականությունը տեսնում և պատկերում են ելնելով մարդու սեքսուալության կենսաբանական հիմքից, մինչդեռ սոցիալ կոնստրուկցիոնիստները ունեն այն համոզումը, որ մարդու սեքսուալությունը սոցիալական կառույց է, որը կանխորոշվում և փոփոխվում է պատմամշակութային ենթատեքստի ներքո:

Սակայն մարդու սեռականությունն ուսումնասիրող այս երկու ուղղություններն էլ փորձում են  սուբյեկտազերծել իրենց ուսումնասիրության առարկան, իսկ մարդու սեքսուալության առանձնահատկությունը հենց այն է, որ այն իր մեջ մարդու, սուբյեկտի դրոշմն է կրում որպես էական բաղադրիչ և դրանից ձերբազատվել նշանակում է գործ ունենալ սեռականության դիահերձման և անատոմիական պատրաստուկների հետ:

Մտածողության այլ ուղղվածություն է իբրև ելակետ՝ ոչ թե առարկայական գիտելիքի, այլ մարդու վերաբերմունքի, նրա ազատ գործունեության ընդունումը, որով մարդն ի վիճակի է լինում ապրելու սեռականության այլակեցությունը մարդկային սուբյեկտիվության տեսքով՝ որպես մարդկային գոյի մի դրսևորում: Այսպես կառուցված մտածողությունը ոչ թե առարկայական գիտելիք է ստեղծում մարդու սեռականության մասին, որ կարելի լիներ շահարկել նրա կառավարման-կանոնակարգման նպատակով, այլ ազատ է թողնում մարդուն, ներքուստ մտային կազմավորման ենթարկելու իր սեքսուալությունը, այսինքն ոչ թե սեռական մշակույթ է ստեղծում մարդու համար, այլ մարդ՝  իր սեռականությունն ապրելու  համար:

Սեռականությունն իբրև մարդու անձնային սուբյեկտիվության անքակտելի բաղադրիչ չի կարող համարվել իրական, այլ միայն բանականորեն ինքնասահմանված սեռականությունն է, որ իրավացիորեն  մարդկային լինելու արժանիքն է կրում: Բարոյական է ոչ թե բնականը, այլ բանականը: Հետևաբար ժամանակակից գիտության կողմից սեռականության հետազոտումը ուսումնասիրում է մի բան, ինչը անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված, սովորույթային բնույթ կրող ինքնադրսևորում է և չի կարող արտացոլել մարդու՝ իբրև ինքնություն ունեցող էակի հատկանիշ:

Մարդու համար գոյություն ունենալ՝ նշանակում է միտվել իր իդեալին կամ ինչպես Հեգելն է ասում՝ իր կեցության մեջ լինել իր հասկացությունը: Մարդու ինքնահաղթահարումը և դեպի իր կատարելատիպը մշտապես վերընթանալու պահանջմունքը, մարդու ամենախորքային պահանջմունքներից է: Սեռային պատկանելիության ինքնիրացումը հնարավոր է միայն մարդու ինքնության էպիկենտրոնի գիտակցման շնորհիվ:   Այլ կերպ ասած ինքնաբեր գոյության կամ սուբյեկտային տրվածության կարգավիճակից սեռականությունը անցում պետք է կատարի ազատ-բանականորեն ընտրված, հասցեատեր ունենալու կարգավիճակի: Այս ընթացքում սեռականությունը էական ձևափոխություն է կրում մարդու արարչական իմաստավորմամբ և հայտնվում է իսկական էրոտիզմը։

Հեղինակն իբրև սեռականության ոլորտում պրակտիկ գործառող բժիշկ և հետազոտող՝ անկասելիորեն հետևում է մտային այն ավանդույթին, որի մասին խոսել են նաև Սոկրատեսը և Պլատոնը, համաձայն որի մարդկային գոյը տարբերակվում է մարմնականի, հոգեկանի և ոգեկանի: Մարմնականը և հոգեկանը կազմում են նրա անհատական սուբյեկտիվությունը, իսկ մարդկային գոյի բարձրագույն գաղափարը կրող ոլորտը ոգեկանն է: Վերջինս, կարելի է ասել,  ոչ թե անհատական, այլ տրանսցենդենտալ սուբյեկտիվություն է, տրանսցենդենտալ եսը: Չգիտակցված, զգայականի հետ միաձույլ գոյը  ի վիճակի չէ ապրելու իր սեռային պատկանելիությունը: Միայն ինքնագիտակցության գործընթացը, ռեֆլեքսիվությունը մարդկային հոգեկանի և մասնավորապես՝ սեռականի ինքնաըմբռնման մեջ՝ նատուրալիստական բնույթից  վերացարկող-դատողական  ձգտումով գնում է առաջընթաց, դեպի մարդ տեսակի իրական ինքնիրագործում և մասնավորապես՝ իրական սեռային ինքնություն և ինքնիրացում: Սոկրատեսի այն միտքը, թե-«պետք է սիրել միայն տգեղ կանանց» ասվածի փայլուն արտացոլումն է և հարկ է հասկանալ հենց այս ընկալմամբ՝ միայն հասուն ոգեղենության պարագայում հնարավոր է իրական սեռային մոտիկություն կամ մաքուր էրոտիզմ:

Հեղինակ՝ Նարինե Ներսիսյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան