Առաջիկայում Թուրքիան չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը. փորձագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային շատ թանկ կարող է արժենալ։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Փորձագետը նշեց, որ դա կարող է հարվածել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին։
«Լավ հիշում եմ, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, հաջորդ օրն Ադրբեջանում ազգայնականներն այրեցին Թուրքիայի դրոշը։ Իհարկե, դա երկար չտեւեց եւ ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ պարզ դարձավ, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի»,- հստակեցրեց Քեռյանը։
Նրա խոսքով՝ Թուքրիան շատ լավ հասկանում է, թե ինչից կարող է զրկվել, ուստի առաջիկայում չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



