Երեւան-Սեւան ճանապարհին 28-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է ծառերի մեջ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հուլիսի12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա Տարոն Անդրեասյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ԼԼ 989 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ծառերի մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դարձի բերել այն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, նա եղել է սթափ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
.jpg)
.jpg)
.jpg)
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



