Եղիշե Մելիքյան. Մալաքյան եղբայրները մնում են «Ստալում»
ՍՊՈՐՏ«Ստալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները մնալու են ուկրաինական ակումբում:
«Մալաքյան եղբայրները մնացել են թիմում, պարզապես նրանք մյուսներից ավելի ուշ են միացել աշխատանքին: Այդ պատճառով նրանց մոտ կա մարզավիճակի խնդիր: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք մարզավիճակ կհավաքեն»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը փոխանցում է UA-football.com-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մալաքյան եղբայրները մարզվում էին Երեւանի «Բանանցում», որը վրացական հավաքին մեկնել էր առանց նրանց:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



