Ռուսական «Տերմինատոր-2» նորագույն տանկը փորձարկման է ուղարկվել Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Սիրիա փորձարկման է ուղարկել «Տերմինատոր-2» (ԲՄՊՏ-72) մարտական մեքենան: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին տեղեկացրել է National Interest ռազմավերլուծական պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ` անցյալ շաբաթ տանկը նկատել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի լուսանկարներում, որն առաջին անգամ այցելել էր Լաթաքիայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազա:
Աղբյուրը գրում է, որ «Տերմինատոր-2»-ը նախատեսված է այլ տանկերի պաշտպանության համար, հատկապես քաղաքային պայմաններում մարտական գործողություններ կատարելիս:
Այն ստեղծվել է Т-72 հիմնական մարտական տանկի հիման վրա և ներկայանում է նորացված կորպուսով, սակայն 125 մմ տրամաչափի թնդանոթի փոխարեն համալրված է տարատեսակ սպառազինման ամբողջական համալիրով, այդ թվում` երկու 30 մմ տրամաչափով գնդացիր, 4 հակատանկային հրթիռ և ծանր գնդացիր:



