Կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում hուլիսի 12-ին կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։
Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել առաջիկա ծրագրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
hանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով:



