Շվեյցարական սուպերմարկետներում մարիխուանայով ծխախոտ կվաճառվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարական Coop սուպերմարկետների ցանցը մարիխուանա պարունակող ծխախոտ կվաճառի: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016 թվականից ծխախոտի արտադրանքով զվաղվող Heimat ընկերությունը որոշել է ընդլայնել ընտրանին. նոր ծխախոտը վաճառքի կհանվի հուլիսի 24-ին:
Հայտնի է, որ 2011 թվականին Շվեյցարիայի իշխանություններն օրինականցրել են տետրահիդրոկաննաբինոլի մեկ տոկոս պարունակությամբ մարիխուանան, ինչը եվրոպական մի շարք երկրներում ընդունված ստանդարտից բարձր է 0,2 տոկոսով:
Նշվում է, որ Heimat-ի նոր ապրանքի մեջ կաննաբիդիոլի պարունակությունը բարձր կլինի. նյութերի այս համադրությունը չի կարող թմրանյութային թունավորում առաջացնել, սակայն կօգնի սպառողներին հաղթահարել ցավը, բորբոքումները և խուճապային վախերը: Նոր ապրանքի մեկ տուփի գինը 19.90 ֆրանկ է (20.66 դոլար):



