Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սևան – Մարտունի - Գետափ ավտոճանապարհի 118- րդ կմ-ում ՋԷԿ-ի ջրատար խողովակի վթարի հետևանքով ավտոճանապարհը մոտ 20մ երկարությամբ վնասվել է և դարձել միակողմանի երթևեկելի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Այս պահին Մարտունու ճանապարհաշինարարները կատարում են աշխատանքներ՝ երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



