Եվրամիությունն անիմաստ վատնում է մեր ժամանակը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը խոսել է անգլիական BBC-ի հետ զրույցում:
«Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի: Կսկսենք մեր B և C պլանները»,- հայտարարել է Էրդողանը: Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ:
Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



