35–ամյա պատգամավորը բազմամյա տնկիների սեփականատեր է. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի նոր պատգամավորներից է Գևորգ Պետրոսյանը, ով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ է: Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Երիտասարդ պատգամավորը հայտարարագրել է երկու հատ բազմամյա տնկի և «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 990 հազար դրամ փոխառություններ, սակայն դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Դե իսկ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 4 միլիոն 965 հազար դրամի եկամուտ, որը ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից:
Պետրոսյանը 35 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Մինչ պատգամավոր ընտրվելը աշխատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների վարչության պետ: Զուգահեռ դասավանդել է Արդարադատության ակադեմիայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



