Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ ու կես ամիս անգիտակից վիճակում գտնվող զինծառայողը ուշքի է եկել. նա օգնության կարիք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ ու կես ամիս անգիտակից վիճակում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող ժամկետային զինծառայող 20–ամյա Դավիթ Թադեւոսյանը ուշքի է եկել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Դավիթի մայրը։ Դավիթ Թադեւոսյանը բանակ էր զորակոչվել Եղեգնավան գյուղից, ծառայում էր Հադրութում, հուլիսին զորացրվելու էր։ Ապրիլի 27–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, անգիտակից վիճակում տեղափոխել էին Ստեփանակերտ, ապա Երեւան։ Սկզբում «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր, օրեր անց տեղափոխվեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ինչպես ավելի վաղ գրել էինք մեր նախորդ հոդվածում («20–ամյա զինծառայողը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում է, պատճառն անհայտ է» )  բժիշկները Դավիթի հիվանդությունը ախտորոշել էին էպիլեպտիկ ստատուս, իսկ թե ինչն էր հանգեցրել այդ ծայրահեղ ծանր վիճակին, մինչ այժմ բժիշկները պատճառը չեն հայտնաբերել։

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Դավիթ Թադեւոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է։

«Վիճակը միջին ծանրության է, վաղը նա տեղափոխվում է նյարդաբանական բաժանմունք։ Դավիթի մոտ ախտորոշվել էր էպիլեպտիկ ստատուս, հիմա արդեն գեներալիզացված ցնցումներ չկան, բայց մկանային ցնցումներ դեպքի հատվածում կան։ Դավիթը պետք է շարունակի բուժումը, հիմնականում հաբերի տեսքով»,–մանրամասնեց Գայանե Հովհաննիսյանը։ Նյարդաբանական բաժին տեղափոխվելուց հետո Դավիթը շարունակելու է վերականգնողական բուժումը։

Տիկին Հասմիկը մեզ ասաց, որ մտադիր է որդու բուժումը շարունակել արտերկրում, եթե դրա համար անհրաժեշտ գումարը գտնվի։ Ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում։ Դավիթի հայրը մահացել է մեկ տարի առաջ, բազմազավակ մայրը գործազուրկ է, նպաստի հույսին է։ Զինծառայողին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկում բացված հաշվեհամարներին կամ զանգահարել մոր՝ Հասմիկ Թադեւոսյանի հեռախոսահամարով՝ 093 23 67 64։

Դրամ՝ 22 01 21860054 278

Դոլար՝ 22 01 22 36 00 21 278

«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները