Թուրքիան Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավեր՝ 20 մլն արժողության ապրանքներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հարեւանների կողմից մեկուսացման մեջ հայտնված Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավ՝ ավելի քան 20 մլն դոլար արժողության զանազան ապրանքներով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան ոչ թե օգնություն է ուղարկում, այլ իրականացնում է ապրանքների արտահանում, որոնց համար արդեն վճարված է։ Մենք հավանաբար ապրանքների աշխարհի ամենախոշոր առաքումն ենք իրականացրել՝ 200 բեռնատար օդանավերով»,- հայտնել է Զեյբեկչին Իրան կատարած այցելության ընթացքում։ Նրան մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով, Կատար մատակարարված ապրանքների արժողությունը գերազանցում է 20 մլն դոլարը։ Զեյբեկչին հավելել է, որ Կատարը «ահաբեկիչ- պետություն» չէ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



