Դուննարուման երկարաձգել է պայմանագիրը «Միլան»-ի հետ
ՍՊՈՐՏԻտալական «Միլան»-ը նոր պայմանագիր է ստորագրել թիմի դարպասապահ Ջանմլուիջի Դոննարումայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Միլան»-ի պաշտոնական կայքը, կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2021 թվականի ամառ:
Հունիսի սկզբների ակումբը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որը լրանալու էր 2018-ի ամռանը:
«Միլան»-ի սեփականատեր Յոնգհոնգ Լին դրանից հետո հայտարարել էր, որ մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի նաև ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլին հետևի տրիբունայից:
Հայտնի է, որ Դոննարումայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալ»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



