Արցախի նախագահը պարգեւատրել է Վախթանգ Դարչինյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում եւ նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:
Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



