Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Լասլո Բարանյայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնո ւթյան հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից և այս համատեքստում գոհունակությամբ նշել է, որ հոկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ Բարձր ներկայացուցչին մանդատ տվեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որն էլ հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Հովիկ Աբրահամյանը բարձր և արդյունավետ է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, ինչի մասին է վկայում համատեղ մի շարք ծրագրերի հաջող ընթացքը, մասնավորապես, էներգետիկ, տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության զարգացման համար:

ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ իր համար պատիվ է այցելել Հայաստան և ծանոթանալ բանկի աջակցությամբ մեր երկրում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև ներկայիս ծրագրերի ընթացքին և ապագա նախագծերի հնարավորություններին: Լասլո Բարանյայը նշել է, որ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերի կատարողականի արդյունքները տպավորիչ են, և ԵՆԲ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը մեր երկրին: Լասլո Բարանյայը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և Հովիկ Աբրահամյանի անձնական ներդրումը երկկողմ գործակցության զարգացման հարցում: Ողջունելով վարչապետի՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ծրագրերը շարունակելու առաջարկությունը՝  ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա, և Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող աջակցության չափը: Նա հեռանկարային է համարել ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների բարելավման, ջրային ռեսուրսների կառավարման, կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՆԲ փոխնախագահին օժանդակությունը շարունակելու պատրաստակամության համար և ՀՀ կառավարության անունից հավաստիացրել, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են  երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ վարչապետի և ԵՆԲ փոխնախագահի հանդիպմանը հաջորդել է համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

 

Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախել Մ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում է Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մայիսի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան ԱբրահամյանՏիմատին երևանյան համերգից առաջ հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջ Իրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան Ջալալի Ժողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Որպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն Մարուքյան«Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել 85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողից Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներ Մայիսի 23-ին, 26-ին և 27-ին ջուր չի լինելու. հասցեներ Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրՄիկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց 12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Իշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքագետ. Իրանը կարող է «ոչնչացնել» ԱՄԷ-ն պատերազմի դեպքում Ուժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանՀարավային Օսիայում կնոջը գետը տարել է դեպի Վրաստանի կողմ Այսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանԱյնթապում մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան «Վերջին զանգին» պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ Խոշոր վթար Տավուշի մարզում. կա 12 տուժած, այդ թվում երեխաներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը արդար պահանջ է. Արամ Ա Անկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՌուսաստանն արգելեց «Ջերմուկ» ներմուծել. «Կարող է հանգեցնել առողջության վատթարացման» Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին․ Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի էմոցիոնալ ողջույնը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչներինՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները «բացահայտել են ընտրակաշառք ստանալու դեպքեր»