Շվեդ պատգամավորները Էրդողանին մեղադրել են ցեղասպանություն կատարելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի խորհրդարանի 5 պատգամավորներ հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ` նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրելով, հայտնում է AFP-ն:
Հաղորդվում է, որ ձախ եւ կանաչների կուսակցության պատգամավորների հայցը վերաբերում է երկրի հարավ-արեւելքում քրդերի եւ թուրքերի միջեւ հակամարտությանը:
Հայցում հիշատակվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Շվեդիայի օրանսդրության համաձայն, որն ընդունվել է 2014 թվականին, երկրի դատավորները կարող են գործեր քննել մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների համար` անկախ այն հանգամանքից որտեղ են դրանք կատարվել կամ ում կողմից:
Շվեդիայի դատախազությունից հայտարարել են, որ ներկա պահին որոշում են` նախաքննություն սկսել, թե ոչ: Եթե դատախազները որոշեն քննություն սկսել, կարող են Էրդողանին կալանավորելու օրդեր տալ:
Օրենսդիրները նաեւ հույս ունեն, որ եվրոպական մյուս երկրների գործընկերները կհետեւեն իրենց օրինակին:



