Հայտնի են ներգաղթյալների համար լավագույն երկրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիան ճանաչվել է աշխարհի լավագույն երկիրը փախստականների համար:
Euromag-ի հաղորդմամբ` այս մասին են վկայում U.S. News & World Report կազմակերպության կողմից իրականացված ամենամյա ուսումնասիրության արդյունքները:
Հարցման արդյունքում երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Կանադան և Շվեյցարիան` համապատասխանաբար: Վարկանշային աղյուսակը կազմվել է հարցման 21 000 մասնակցի կարծիքների հիման վրա, որոնք գնահատել են տարբեր երկրներում տիրող տնտեսական իրավիճակն ու դրանց գրավչությունը ներգաղթյալների ինտեգրման հնարավորությունների տեսանկյունից:
Սկանդինավյան երկրները` Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան, տեղ են գտել առաջատար տասնյակում, ինչը պայմանավորված է այս երկրներում տնտեսության բարենպաստ պայմաններով և եկամտի հավասարության քաղաքականությամբ:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Ավստրալիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդերլանդները:



