Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայացավ բանաստեղծ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում

ՄՇԱԿՈՒՅԹ

 Կայացավ բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Գրողների միության համատեղ նախաձեռնությամբ:

[gallery id= 59280]

«Վահագն Մուղնեցյանի գրականությունն առանձնանում է իր ժամանակի գրականությանը բերած թարմ հոսանքով, երևակայությամբ, ժամանակակից կյանքի խորը իմացությամբ, նաև՝ հումորի այն չափաբաժնով, որն օգնում է թեթևորեն ընկալելու գրվածը: Նա եղել է ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, 2000- 2007-ին՝  ՀՀ ՊՆ կենտրոնական սպայի տան պետ, նաև մարտական գործողությունների մասնակից է: Հանրապետական գրական մամուլում իր գործունեությունը սկսել է որպես լրագրող, եղել է նաև «Ոսկան Երևանցի» հրատարակչության գլխավոր խմբագիր: Ունի 6-ից ավել գիրք՝ «Զոհանվեր», «Տաբու», «Բազմաշավիղ», «Եկվորներ», «Ալիզ» և այլն»,-ասաց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու նշեց, որ նրա «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին:

Մուղնեցյանի  ողջ ստեղծագործությունը՝ արձակը և բանաստեղծությունը, հայոց նորագույն գրականության կարևոր բաղկացուցիչ է: «Ալիզ»-ի վերջաբանի հեղինակ Ռուբեն Հովսեփյանն իրավացի էր, երբ նշում էր, որ Ալիզը ձեռքից ձեռք կանցնի, կընթերցվի ու կսիրվի: Սիրվել են նաև նրա մյուս ստեղծագործությունները»,-ասաց  բանաստեղծ Վալերի Փիլոյանը:

Իր երգերով բանաստեղծին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան զորական համույթը՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ:

 2006-ին Վահագն Մուղնեցյանին շնորհվել է Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի պրոֆեսորի կոչում, նույն թվականին արժանացել է ՀՀ Արվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: 2008-ին արժանացել է ՀՀ Մշակույթի  նախարարության ոսկե մեդալի, «Եկվորներ» և «Ալիզ» վեպերի համար արժանացել է  Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2014 –ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀԳՄ գրական վաստակի մեդալի և բազմաթիվ այլ մեդալների՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ