Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում քրեակատարողական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Քրեակատարողական համակարգի հենքը պետք է լինի անձի վերականգնողական արդարադատության գաղափարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն  Քրմոյանը:

«Նախ պետք է վերականգել սոցիալական արդարությունը, այսինքն` անձը պետք է անխուսափելիորեն պատասխանատվություն կրի կատարած հանցանքի համար, բայց միևնույն ժամանակ նաև պետք է անձի նկատմամբ իրականացվի սոցիալական վերականգնողական աշխատանք` անել ամեն ինչ, որպեսզի անձը պատժի կրումից հետո վերադառնա որպես հասարակություն լիարժեք քաղաքացի, ինչն իր հերթին կնվազեցնի  կրկնահանցագործությունը: Եվ այսուհետ քրեակատարողական համակարգի չափանիշը լինելու է այն, թե  ինչքան անձանց ենք կարողացել վերասոցիալականացնել, և ինչքան մարդ է կրկնահանցագոծություն կատարել»,- ընդգծեց Քրմոյանը:

   Ըստ Քրմոյանի` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և, համապատասխանաբար համակարգի արդյունավետությունը ապահովելու համար քրեակատարողական հիմնարկներում ներդրվելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ ամբողջ փաստաթղթերի շրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում ներդրվելու են սոցիալական զբաղվածության օրենքում նախատեսված մասնագիտական վերապատրաստման ծրագրեր:

«Դա արվելու է անձին նոր գիտելիքներ և հմտություններ սովորեցնելու համար, որպեսզի   ազատվելուց հետո նրա զբաղվածության խնդիրն ավելի հեշտ լուծվի»,- ասաց Քրմոյանը: Բարեփոխումներ են իրականացվելու քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման ուղղությամբ, որը վերաբերում է շենքային պայմաններին,  ռեժիմներին, աշխատանքի կարգին և կառավարման մեթոդներին:

Արդարադատության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում  բուժհաստատությունների որակի և բուժանձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Պետք է այնպես անել, որպեսզի բուժօգնությունը լինի առնվազն այն ծավալով և որակով, ինչպես քաղաքացիական բուժհիմնարկներում է»,- ասաց Քրմոյանը:

 Նախարարի տեղակալը նաև ասաց, որ բարեփոխումներ են իրականացվել քրեակատարողական ծառայողների աշխատանքի պայմանները և սոցիալական երաշխիքները ապահովելու ուղղությամբ:  

    

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել