Գագիկ Հարությունյանը հեռանում է. ՍԴ նախագահի մի քանի թեկնածուներ կան. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
Խոսվում է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին և նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլև մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա:
Կոստանյանի աշխատանքային կենսագրությունն սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան՝ երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



