Իրաքի նախարարը իրաքցիներին շնորհավորել է Մոսուլում ԻՊ –ի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի նախագահ Դուադ Մաասումը շնորհավորել է երկրի քաղաքացիներին ու ամբողջ աշխարհին Մոսուլում ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհավորում ենք Իրաքի ժողովրդին ու ամբողջ աշխարհին այդ պատմական հաղթանակի կապակցությամբ»,- ասել է նա,- «Մեր զինված ուժերը ամբողջովին ազատագրել են Մոսուլն ու պարտության մատնել ԻՊ-ին»։
Իրաքի առաջնորդը նշել է կառավարական ուժերի ու աշխարհազորայինների, նաեւ քրդական «փեշմերգի» խմբավորումների ավանդը Մոսուլի ազատագրման գործում։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ղեկավարած կոալիցիային ու Իրաքի դաշնակից պետություններին, ահաբեկչության դեմ պայքարում երկրին աջակցելու համար։
«Բայց մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը քաղաքացիական անձանց պաշտպանության համար, որպեսզի վերադարձնենք Մոսուլը լքած իրաքցիներին, անհապաղ սկսենք քաղաքի վերականգնման ծրագիրը»,- նշել է Մաասումը։ «Մեր ժողովուրդը շարունակելու է պայքարը, քանի դեռ իրաքյան հողի յուրաքանչյուր դյույմը չազատի ահաբեկիչներից»,- ասել է նա ։



