Արցախում զոհված զինծառայողը Վայոց ձորից էր, սոցիալապես անապահով ընտանիքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում այսօր՝ հուլիսի 10-ին, զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:
NEWS.am-ի տեղեկություններով, Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրն էլ տարիներ առաջ էր դժբախտ պատահարից մահացել: Պողոսյաններն անապահով ընտանիքից էր, ծնողներն առողջական խնդիրներ ունեն:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



