Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՋԵրմուկ՝ քաղաքի բարեկարգման ծրագրերի ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության տարածքի և Արփայի կիրճը առողջարանային քաղաքին կապող վերելակի տեղադրման վերջնական տարբերակի ընտրությանը: Միաժամանակ, քննարկվել են Ջերմուկի լճի հետիոտն անցուղու շինարարության աշխատանքներին վերաբերող հարցերը:
Նարեկ Սարգսյանը փոխանցել է քաղաքի կարևորագույն շենքերի հեղինակ ճարտարապետ Գևորգ Թամանյանի՝ Ջերմուկում 1950-60-ականներին կառուցած շենքերի վրա փորագրվելիք արձանագրությունների շաբլոնները:



