Human Rights Watch-ը կոչ է անում պատժել ամերիկացի զինվորականներին խաղաղ իրաքցիների ուղղությամբ հարվածների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆHuman Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ ամերիկացի զինվորականները հավանաբար պատասխանատվություն չեն կրի Իրաքի Մոսուլ քաղաքի ուղղությամբ հարվածների համար, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Այդ մասին հայտարարել է Իրաքի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցերով HRW-ի ավագ հետազոտող Բելքիս Ուիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատմականորեն ԱՄՆ-ն հազվադեպ է իր գործողությունների ներքին հետաքննություններ անցկացրել, որոնց արդյունքները հասանելի կդառնային հասարակությանը: Մեր տվյալների համաձայն՝ մարտին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 140 խաղաղ բնակիչ: ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել, բայց արդյունքում որոշվել է, որ նրանք պատասխանատվություն չեն կրում դրա համար: HRW-ն մտահոգված է այն փաստով, որ ամերիկացի զինվորականներից ոչ մեկ պատասխանատվությ



