Հենրիխ Մխիթարյանն ընթրել է Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ
ԼԱՅՖArmsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բրիտանացի լրագրողներն օրերս նկատել են Մանչեսթերում` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի կնոջ հետ ընթրելիս:
Ինչպես հայտնում է «Daily Star»-ը, 42-ամյա Ջուդ Սիսեի հետ Մխիթարյանն ընթրել է իտալական «Սան Կառլո Չիկետի» ռեստորանում:
Հաղորդվում է, որ Ջուդ Սիսեն 2005 թվականին է ամուսնացել «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի հետ: Զույգն ամուսնալուծվել է 2012 թվականին և երեք որդի ունի:
Նշվում է նաև, որ Ջուդ Սիսեն իր սեփական սպա բիզնեսն է վարում և որպես միայնակ մայր` 5 փաստավավերագրական հաղորդաշարերի է մասնակցել` պատմելով իր կյանքի մասին:




1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



