ԱՄՆ լողափներից մեկում 2 դեռահասներ շնաձկան հարձակման պատճառով զրկվել են ձեռքերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի լողափներից մեկում շնաձկան հարձակումից տուժել են 2 դեռահաս։ Երկու միջադեպն էլ պատահել են Օուք Այլենդ քաղաքում։
Առաջին դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-ի սահմաններում։ Մոտակայքում լողացող տղամարդը լսել է 14-ամյա աղջկա ճիչը ու օգնության հասել։ Հիվանդանոց տեղափոխված աղջիկը կորցրել է ձախ ձեռքի մի մասը եւ կարող է զրկվել նաեւ ոտքից։
Կես ժամ անց նույն լողափում շնաձուկը հարձակվել է 16-ամյա մի տղայի վրա, որը կորցրել է ձախ ձեռքը։
Ինչպես հայտարարել է քաղաքապետ Բեթթի Ուոլլեսը, հունիսի 15-ին տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ քաղաքային իշխանությունները լողափի փակման անհրաժեշտության մասին որոշում կկայացնեն։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



