Բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդն է Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Այս անգամ Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ: Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:
Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականն առաջնությունում: Առաջնության վերջին խաղում առաջատար Կիպրոսը մրցելու է Ջիբրալթարի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



