Գեորգի Կետոեւը մեդալ է նվաճել Ալի Ալիեւի հուշամրցաշարում
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս մարզիկներ Կասպիյսկ քաղաքում մասնակցում են Ալի Ալիեւի հուշամրցաշարին:
Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը: Բարսեղյանը եւ Մարգարյանը հաջող հանդես չեն եկել, իսկ Կետոեւը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հուլիսի 9-ին հանդես է եկել նաեւ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, որը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը մրցաշարին չի մեկնել վնասվածքի պատճառով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



