Թրամփը չի հավատացել Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահեցումներին այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտել 2016-ի նախագահական ընտրություններին։ Թրամփի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիեբուսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը բացարձակապես չի հավատացել հերքմանը։
Մեկնաբանելով Մոսկվայի հետ կառուցողական աշխատելու մասին Թրամփի կոչը՝ Օրիեբուսը նշել է, որ տվյալ հայտարարությունը չի նշանակում, որ ընտրություններին միջամտության հարցն անտեսվում է։ «Դա նշանակում է, որ մենք մտադիր չենք հրաժարվել առաջընթացից միայն որովհետեւ մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցի շուրջ։ Դա նշանակում է, որ մենք պետք է առաջ շարժվենք այնպիսի հարցերում, ինչպիսիք են Սիրիայում կրակի դադարեցումը, ԻՊ-ի դեմ պայքարն ու Ուկրաինայի հակամարտության լուծումը»,- ասել է Պրիեբուսը։



