Շվեդիայի ու Ճապոնիայի առաջնորդները պահանջել են, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռային փորձարկումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի ու Ճապոնիայի առաջնորդները պահանջել են, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի հրթիռային փորձարկումները ու խոստացել են ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ անվտանգության խորհրդում, հայտնում է AP-ն։
Շվեդիա կատարած այցի շրջանակում Ճապոնիայի վարչապետ ՍԻնձո Աբեն, նրա շվեդ գործընկեր Ստեֆան Լոֆվենը Փհենյանի միջուկային փորձարկումները բնութագրել են որպես սպառնալիք գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը։
Աբեն դատապարտել է Ստոկհոլմի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, սպանելով 5 ու վիրավորելով 14 մարդու։
Առաջնորդները քննարկել են նաեւ երկկողմանի առեւտրային կապերը։
Աբեի այցը Ստոկհոլմ նրա սկանդինավյան շրջագայության առաջին փուլն էր։ Նա նաեւ այցելելու է Ֆինլանդիա ու Դանիա ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



