Հունգարիայում ծայրահեղ աջերը ձեւավորել են դաշինք «էթնիկ ինքնապաշտպանության համար»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունգարիայում երեք փոքր, ծայրահեղ աջ խմբեր ձեւավորել են դաշինք՝ ազատականության դեմ պայքարի համար, որը նրանց խոսքով, Եվրոպան դարձրել է «անպիտան ու անպաշտպան»։
Մոտ 300 կողմնակիցներ են մասնակցել «Ուժ ու կողմնորոշում» միջոցառմանը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենք ներկայացնում են «սպիտակ եվրոպացուն» ու ուզում են տարածել «էթնիկ ինքնապաշտպանության» գաղափարը՝ ներգաղթի ու Հունգարիայի աճող գնչուական համայնքի ֆոնին։
«Մենք պետք է պատերազմ հայտարարենք այն ուժի դեմ, որն իրենից ներկայացնում է սատանայական խավար ու որը Եվրոպան անպիտան ու անպաշտպան է դարձրել»,- ասել է Ժոլտ Տիրիտյանը, Արտաքսված բանակի առաջնորդը, որը նոր դաշինքի խմբերից մեկն է։ «Դա կոչվում է ազատականություն։ Դա ստիպում է մարդկանց կորցնել ազգի, ռասայական ինքնության ու համապատասխանաբար՝ սեռական ինքնության մասին իրենց ընկալումները»։ Նրա խոսքով, «երրորդ աշխարհի ռասսաները» որոնք փորձում են գրավել Հունգարիան, պետք է ուղարկվեն «պատմության աղբանոց»։



