Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է ԱՄՆ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 9-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ կայանալիք շրջագայության ընթացքում կանցկացնի մի շարք ընկերական խաղեր: Անգլիական ակումբի կազմում մեկնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ եւ կատարել հետեւյալ գրառումը. «Պատրաստ եմ մեր մինչմրցաշրջանային հավաքին»:
Ինքնաթիռում Մխիթարյանի կողքին նստած է եղել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, որը վերջերս պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 16-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



