Սալվադորում 19-ամյա աղջկան, որը բռնաբարության զոհ է, դատապարտել են 30 տարվա ազատազրկման մեռելածին երեխայի համար։ Metro-ի փոխանցմամբ, Էվելին Բեատրիս Էրնանդես Կրուզը դատապարտվել է «ծանրացուցիչ հանգամանքներում սպանության» համար։
Աղջիկը վստահեցնում է, որ 18 տարեկանից սկսած իրեն պարբերաբար բռնաբարել է մի ավազակախմբի անդամ։ Աղջիկը հասկացել է, որ հղի է, երբ ընկել է լոգարանում։ Այդուհանդերձ, դատարանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա հղիության ընթացքում չի դիմել բժշկի ու զուգարանն է նետել մահացած պտուղը։ Սալվադորում աբորտների հետ կապված դաժան օրենքներ են գործում։ Կինը կարող է 40 տարով ազատազրկվել հղիությունն ընդհատելու համար։



