Հորը բենզին ներարկած եւ անզգուշությամբ մահ պատճառած դստեր վերաքննիչ բողոքը մերժվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀորը սխալ ներարկելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Կարինե Հովհաննիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Հովհաննիսյանի պաշտպանը պահանջում էր բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործը հետ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել նաեւ մեղադրողը՝ պահանջելով ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերաքննիչը երկու բողոքներն էլ մերժել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարինե Հովհաննիսյանը հորը ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին լիցքավորել է նաեւ հոր ներկայացմամբ եւ պահանջով բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ։ Կարինեն այն ներարկել է հորը։ Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ այդ լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տղամարդը մահացել է:



