Խոշոր վթար Երեւանում. Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Կան վիրավորներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 07.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ եւ Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C» մակնիշի 35 FZ 199 (վարորդ՝ Գ. Մ.) եւ «Wolksvagen Jetta» մակնիշի 20 LU 756 (վարորդ՝ Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ավտոմեքենաների վարորդները եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (տվյալները չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել:



