Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մշակույթի նախարարն ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտոռեպորտաժ)

ԼԱՅՖ

Երեկ՝ հուլիսի 8-ին, Երեւանի ժամանցային կենտրոններից մեկում կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը: Երգիչն իր նոր երգը հեղինակել է Ավետ Բարսեղյանի հետ միասին, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

«Երգը նվիրված է մեր քաղաքին: Երեւանի մասին շատ տեսահոլովակներ են նկարահանվել, բայց մենք ցանկանում էինք, որ այս մեկը օրիգինալ լիներ: Երկար փուլեր անցնելուց հետո ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը պատմեց մի միտք, որը շատ օրիգինալ թվաց: Երբ ստեղծագործական թիմի հետ դիտեցինք տեսահոլովակը, հասկացանք, որ պետք է հենց քաղաքի կենտրոնում կազմակերպենք գեղեցիկ շնորհանդես»,-նշեց Հայկոն՝ հավելելով. «Ապրելով սոցիալական կայքերի կյանքով՝ հասկանում ես, որ մեր քաղաքը PR-ի կարիք ունի, եւ զբոսաշրջիկներին գրավելու համար մեր արվեստագետները պետք է գեղեցիկ քայլեր անեն, որպեսզի մեր քաղաքը հյուրերի համար դառնա հետաքրքիր»:

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ նախագծի գերնպատակն այն է, որ յուրաքանչյուր հայ Երեւանը ներդաշնակությամբ ընդունի.

«Քաղաքին, ինձ թվում է, շատ մեծ սերն է պակասում: Տեսահոլովակում չկա նոր տեխնոլոգիա, կա նոր գաղափար. փորձել ենք Հայկոյի ներաշխարհը միքսել Երեւանի հետ: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, ով Երեւանն այլ աչքերով էր տեսնում, տեսահոլովակից հետո, միգուցե, փոխի իր կարծիքը: Այս տեսահոլովակն, ըստ իս, կտարբերվի իր գաղափարով, տեսակով, գույներով, ձեւով եւ մոտեցմամբ»,-նշեց նա:

Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն նրա ընկերներն ու շոու-բիզնեսի կոլեգաները, այլեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.

 «Հայկոն շատ օրիգինալ երգիչ է եւ ստեղծագործող, նրա բոլոր ստեղծագործություններն են տարբերվում, միանգամից մնում են մարդու սրտի մեջ եւ կամրջում են մեր հիշողությունները՝ անցյալից դեպի ապագա: Տեսահոլովակի հետ կապված՝ հաճելիորեն զարմացած եմ  երիտասարդ ռեժիսորի աշխատանքով: Մեր տեսահոլովակային արվեստում սա լրիվ նոր խոսք էր: Կարծում եմ՝ պետք է մտածենք ոչ միայն Երեւանի, այլեւ մեր մյուս քաղաքների մասին էլ շատ երգեր ստեղծել, որովհետեւ Վանաձորը, Գյումրին, Արտաշատը, Գորիսը ոչնչով չպետք է տարբերվեն»:

Ի դեպ, Հայկոյի անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին: Երգիչը հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին պատրաստվում է մենահամերգով ներկայանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայկոյի մենահամերգը կկրի «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը:

Երգչի տեսահոլովակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Շուշան Շատիկյան

Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան