Երկու կին կողոպտիչներ Լոս Անջելեսում բանկ են թալանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆրոամերիկացի երկու կին կողոպտիչներ թալանել են Chase բանկի Լոս Անջելեսի մասնաճյուղերից մեկը: Կեսօրից հետո նրանք ներխուժել են ֆինանսական հաստատություն, հաճախորդներին եւ անձնակազմին հրամայել պառկել հատակին, իսկ գանձապահից փողերն են պահանջել:
Կանանցից մեկը բռնել է տոպրակը, մյուսն այդ ընթացքում ներկաներին սպառնացել է ատրճանակով, գրում է USA.one-ը:
ՀԴԲ-ի ներկայացուցիչների խոսքով՝ գողերն «արտասովոր դաժան» են եղել: Նրանք առանց դժվարության ստացել են ցանկալին եւ հեռացել դեպքի վայրից: Իրավապահները հասարակությանը խնդրել են օգնել՝ գտնել կողոպտիչներին: Նշվում է, որ դեպքի ժամանակ կանայք սպիտակ մարզաշապիկով, սեւ տաբատով, մարզագլխարկով եւ արեւային ակնոցով են եղել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



