Մի քանի ամիս անց ԵՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի կանոնների համար հիմք կնախապատրաստենք. պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի ամիս անց Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրոնային առեւտրի հայեցակարգի համար հիմք կնախապատրաստենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:
Հարկավոր է նախ որոշել, թե ինչպես կարելի է առեւտրից ԱԱՀ գանձել, եթե առցանց խանութը գտնվում է մի հանրապետությունում, գնորդը՝ մեկ այլ:
«Ամենայն հավանականությամբ, ԱԱՀ կգանձենք՝ ելնելով գնորդի գտնվելու վայրից: Չէ՞ որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, եւ դրա համար հենց գնորդն է վճարում: Բայց քննարկումները դեռ չեն ավարտվել: Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց որոշակի արդյունք կարձանագրենք»,- ասաց Դավթյանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



