Գդալ կուլ տված դատապարտյալը հետվիրահատական շրջանում է. նա դեռ կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գդալ կուլ տված եւ քաղաքացիական հիվանդանոցում վիրահատության ենթարկված 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը շարունակում է բուժումը ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին NEWS.am-ին ասացին ԱՆ քրեակատարողական վարչությունից՝ հայտնելով, Արթուր Մելիքյանը հետվիրահատական շրջանում է եւ կազդուրվելուց հետո կրկին կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Արթուր Մելիքյանին վիրահատելուց հետո աղիներից դուրս են բերել 4 օտար իր` 3 գդալի պոչ եւ մեկ եղունգի կտրիչ:
Նա 4 տարվա ազատազրկման է դատապարտվել հափշտակության համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



