Թուրքիան կասեցրել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացումն ԱՄՆ-ի պատճառով. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան կասեցրել է Կլիմայական փոփոխությունների շուրջ փարիզյան համաձայնագրի վավերացումը` պայմանավորված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալով: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերից հետո թուրքական խորհրդարանը կասեցրել է Փարիզյան համաձայնագրի վավերացումը», - թուրք ղեկավարն ասել է G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` Թուրքիան չի վավերացնի այդ պայմանագիրն առանց երաշխիքների, որ Անկարան կազատվի պատժամիջոցներից, որոնք նախատեսված են համաձայնագրով:
Էրդողանը հավելել է, որ այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



