Հնդկաստանում բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու մարմնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում բժիշկներն ապշել են 56-ամյա տղամարդու մարմնից տասնյակ քորոցներ հանելով, որոնք տարածվել էին ողջ մարմնով մեկ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բադրիլալ Մենան ստիպված է եղել 6 հիվանդանոց այցելել և 3 վիրահատության ենթարկվել, որպեսզի կարողանա ազատվել ձեռքերում, ոտքերում և պարանոցի հատվածում հայտնված քորոցներից:
Ընդհանուր առմամբ, բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու օրանիզմից, ընդ որում՝ նաև զարկերակից և շնչափողից: Մասնագետների խոսքով` դրանցից ոմանք այնքան ժանգոտ էին, որ հավանաբար մոտ վեց ամիս գտնվել են հիվանդի մարմնում:
Ի դեպ, հնդիկ տղամարդը նշում է, որ գաղափար չունի, թե ինչպես են դրանք հայտնվել իր մարմնում: Վիրահատող բժշկի խոսքով` ուղղակի հրաշք է, որ հիվանդի մոտ որևէ վնասվածք կամ ցավ չի եղել այդ ընթացքում:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



