Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը դուրս է եկել բանտից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը շաբաթ դուրս է եկել բանտից, որտեղ նա 3 տարի է անցկացրել: Հիմա նա տնային կալանքի տակ կմնա: Այս մասին հաղորդում է Pais պարբերականը՝ վկայակոչելով Լոպեսի փաստաբաններից Խավիեր Կրեմադեսին:
«Սա ենթադրում է Լեոպոլդո Լոպեսի ազատ արձակման ճանաչում, որը պատրաստվում է նորից գլխավորել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանն այլընտրանք հանդիսացող ռեժիմը»,- ասել է Կրեմադեսը:
2015 թվականի սեպտեմբերին «Ժողովրդական կամք» շարժման առաջնորդ Լոպեսը 14 տարվա բանտարկության է դատապարտվել՝ 2014 թվականի փետրվարին եւ մարտին հակակառավարական ցույցերի ժամանակ վնաս պատճառելու եւ հասարակական կարգը խախտելու համար: Նրա ազատ արձակման օգտին հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոհը:
Ընդհանուր առմամբ, Վենեսուելայում 75 մարդ է բանտարկված, որոնց միջազգային դիտորդները քաղբանտարկյալ են կոչում:



