Իվանկա Թրամփը G20-ի ժամանակ փոխարինել է հորը, երբ նա երկկողմ հանդիպումների է գնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ համատեղության կարգով նրա խորհրդական Իվանկա Թրամփը, G20-ի միջոցառումներից մեկի ժամանակ փոխարինել է հորը, երբ Սպիտակ տան ղեկավարը երկկողմ հանդիպումների է գնացել: Այս մասին Twitter-ում գրել է G20-ի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համբուրգում G20-ի գագաթնաժողովի երկրորդ օրը սկսվեց Աֆրիկայի, միգրացիայի եւ առողջապահության հարցերի քննարկմամբ»,- գրել է Լուկաշը՝ հրապարակմանը լուսանկարներ ավելացնելով:
«Իվանկան ուղեկցում է նախագահ Թրամփին... եւ փոխարինում նախագահ Թրամփին G20-ի սեղանի շուրջ, երբ նա երկկողմ հանդիպումների է գնում»,- նշել է Լուկաշը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



