Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են. ՀՀ վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը. առկա են շուրջ 61 հա ջերմոցներ և 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն՝ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված: Նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնել շուրջ 30 հա նոր ջերմոցներ և 200 հա ինտենսիվ այգիներ: 2016 թ. համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքն ավելացել է շուրջ 1000 հա-ով: Գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը. մարզում գործում է ավելի քան  75  հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում: Շուրջ 1 մլրդ 500 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումների շրջանակում տեղադրվել է 1 Մվտ հզորությամբ թվով 3 արևային կայան: Համայնքների սեփական եկամուտները կազմում են 3 մլրդ 278 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի 31 համայնքում իրականացվելիք խոշորացման արդյունքում ձևավորվելու է 6 համայնք: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում վերացվել են շուրջ 128 աղբանոց և աղբակույտ: Մարզպետ Գուլոյանը ներկայացրել է նաև մարզում աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալները:

Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաև ունենք վերլուծություն, թե ինչ ձևով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձևի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, և ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ և խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»: Մարզպետը զեկուցել է, որ այս տարվա կտրվածքով գրեթե բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ևս 20-30 տոկոսով աճի տեղ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների հավաքագրման և բաշխման, ինչպես նաև աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալն ավելացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Այնուհետև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ծրագրերով կատարվող սուբսիդավորման արդյունքում ՀՆԱ-ի մեջ բավական մեծ աճ է լինելու: «Բիզնեսմենը, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են: Հենց այդ ալիքը բարձրացնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտը կզգանք», - ասել է Կարեն Կարապետյանը:  

Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մենք գնալու ենք համավճարի գաղափարով և կանգնելու ենք սոցիալապես անապահովի կողքին, բայց մինչ այդ վերջնական համակարգի ձևավորումը առաջարկել ենք, որ մյուս տարվանից պետպատվերի բաժանումը լինի այն հայտանիշով, թե որ առողջապահական կազմակերպությունն է այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից շատ գումար բերել: Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ: Բուժհիմնարկները նաև պարտավոր կլինեն աուդիտ անել՝ իրենց ֆինանսական գործունեության թափանցիկությունը ցույց տալու համար: Չափազանց կարևոր է, որ դուք տեղում այս քաղաքականությունը վարեք»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կրճատումն ու օպտիմալացումն ինքնանպատակ չեն: «Մենք ուզում ենք որակյալ կրթական համակարգ ձևավորել: Մինչև տարեվերջ ուսուցչի վարձավճարման համակարգ ենք ստեղծելու», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով այս ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատանքները համապատասխան գերատեսչությունների հետ:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել է նաև 2017 թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների բիզնես գործունեության արդյունքում արձանագրված ցուցանիշների մասին: Նշվել է, որ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության և մշակող արդյունաբերության (խմիչքների, սննդամթերքի, դեղագործական ապրանքների և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն) ոլորտներում: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2 անգամ: Մարզում հեռանկարային է համարվում դիվերսիֆիկացված արդյունաբերության ճյուղերի զարգացումը՝ մետաղամշակում, թանկարժեք քարերի վերամշակում, թեթև, սննդի և հանքահումքային արդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ձկնաբուծություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կոնկրետ գնահատական ներկայացնել այս ոլորտների մեկնարկային վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում հյուրանոցային զբոսաշրջության մեծ ցանց է գործում, և անհրաժեշտ է այդ ներուժն ունեցող խոշոր քաղաքներում ներդրումների ներգրավման միջոցով տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավել և զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել:

Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ: Եվս մեկ անգամ ընդգծելով հետադարձ կապի ապահովման կարևորությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին արագ և կոնկրետ արձագանքել ներկայացվող բիզնես ծրագրերի առաջարկություններին:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը տարեվերջին գնահատելու է բոլոր մարզպետարանների աշխատանքը մի շարք հայտանիշներով, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, սեփական եկամուտների և աղբահանության գումարների հավաքագրման կարգապահություն, առողջապահական և կրթական  համակարգերի բարելավում և այլն:

Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ Կարապետյան