Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին հորդորում է հանգստի չմեկնել Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են սաուդական լրատվամիջոցները:
Դեսպանությունն այս ամենը պայմանավորում է նրանով, որ ադրբեջանական տուրիստական ընկերությունները պատշաճ չեն իրականացնում իրենց գործունեությունը և հաճախ, անգամ, իրենց ընկերության միջոցով երկիր ժամանող արտասահմանցիներին չեն դիմավորում ու տեղավորում են շատ ավելի ցածրաստիճան հյուրանոցներում, քան զբոսաշրջիները վճարում են: Այս մասին հայտարարությունը սաուդական դեսպանատունը տարածել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում արաբ զբոսաշրջիկների կողմից իրենց ուղարկված բողոքները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



