Ադրբեջանում 2 տղամարդ է մահացել լողավազանում հոսանքահարվելու հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում 2 տղամարդ մահացել են հոսանքահարվելու հետեւանքով, երբ լողում էին լողավազանում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, պատահարը տեղի է ունեցել Իսմայիլի շրջանի Green House հանգստյան գոտում:
Նախնական տեղեկություններով` լողավազանում հոսանքահարվելու հետեւանքով մահացել են Բաքվի բնակիչ 33-ամյա Էմին Ադիգեզալովը եւ Խիրդալան քաղաքի բնակիչ 38-ամյա Գյուլհուսեյն Գուլիեւը: Զաքաթալայի բնակիչ 36-ամյա Էլթաքին Օմարովը եւ Բաքվի բնակիչ 31-ամյա Զաքիր Ալիեւը հիվանդանոց են տեղափոխվել:
Նախնական վարկածով` տեղի ունեցածի պատճառը ջրի պոմպի էլեկտրական շղթայում կարճ միացումն էր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ համանման պատահար է տեղի ունեցել Թուրքիայում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



