«Արտ-ֆեստի» ուկրաինացի մրցանակակիրները կիսվել են Հայաստանի մասին իրենց տպավորություններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում տեղի ունեցած «Արտ-ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի ժամանակ երկու անվանակարգում մրցանակ նվաճած Ուկրաինայի հավաքականի անդամները կիսվել են Հայաստանի մասին իրենց տպավորություններով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Analitikaua.net»-ը, Ուկրաինայի ձեռագործների միության նախագահ, հավաքականի անդամ Եկատերինա Պիլկինի խոսքով՝ փառատոնը հնարավորություն տվեց լինել արտերկրում և ծանոթանալ հայկական հարուստ մշակույթի հետ:
«Արտ-ֆեստ»-ն այնպիսի հարթակ է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ստեղծագործ մարդիկ , որոնց հետ միշտ հաճելի է կիսվել փորձով, ինչպես նաև բացահայտել նորը»,- նշել է Պիլկինան և հավելել, որ Հայաստանը շատ ջերմ ընդունեց իրենց և հուսով է, որ ոչ վերջին անգամ է այցելել Հայաստան:
М-Ocean խմբի համար Երևանում հանդես գալը եղել է առաջին համերգային փորձը , սակայն դա չի խանգարել իրենց նվաճել մրցանակը «Վոկալ» անվանակարգում:
«Այս անվանակարգում մեծ մրցակցություն է եղել, քանզի հայ կատարողների մոտ շատ ուժեղ ձայնային ունակություններ են, ուստի ինձ համար մեր խմբի հաղթանակը անակնկալ էր»,- ասել է М-Ocean խմբի անդամ Անգելինա Գոլովաչը:
«Ֆոտո» անվանակարգում հաղթող է ճանաչվել ուկրաինական լուսանկարիչ Սերգեյ Ռիժկովը, ում լուսանկարները անտարբեր չեն թողել ժյուրիի անդամներին:



