Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտին-Էրդողան հանդիպումը Բաքվում մեկնարկել է սկանդալով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական խաղերի բացման արարողությանը հետևելու նպատակով Բաքու մեկնած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մեկնարկել է լարված, փոքր-ինչ սկանդալային միջադեպով, որն ի սկզբանե դուրս է մնացել շատ լրատվականների ուշադրության կենտրոնից:

Ռուսական «Կոմերսանտ»-ը ներկայացրել է Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասները` բացահայտելով, որ այն կարող էր առանց մեկնարկելու չեղյալ հայտարարվել:

Խաղերի բացման արարողությանը հաջորդած առավոտյան նախատեսված էր երկու նախագահների հանդիպումը, որը պետք է կայանար այն հյուրանոցում, որտեղ իջևանել էր Թուրքիայի նախագահը: Ինչ-որ պահի հյուրանոցի բանակցային սրահում է հայտնվում Էրդողանն իր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պատվիրակության մի քանի այլ ներկայացուցիչների հետ: «Դա, մեղմ ասած, անսպասելի էր. չկար ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև ռուսական պատվիրակության և ոչ մի անդամ: Էրդողանը նայեց շուրջը՝ թերևս իր գործընկերոջը փնտրելով և, չգտնելով նրան, մռայլվեց: Իրադրությունը շարքայինների ց չէր: Դա արարողակարգի լիակատար տապալում էր, ընդ որում, թուրքական արարողակարգի. նրանք կանչել էին իրենց շեֆին բանակցությունների սրահ, երբ Պուտինն անգամ դուրս չէր եկել իր հյուրանոցից»,- գրում է ռուսական լրատվամիջոցի լրագրողը: Նա պատմել է, թե ինչպես կարճ ժամանակ անց սրահ են մտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, իսկ նրանց հետևից նաև «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Լավրովի ողջույնին Էրդողանը պատասխանել է շատ սառը ձևով, իսկ ՌԴ արտգործնախարարը շատ ակտիվ շարունակել է զրուցել` ստանալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի դրական արձագանքը: Քիչ անց, նրանք մի կողմ են գնացել և զրույցը շարունակել են երկուսով: «Զրույցի ընթացքում Չավուշօղլուն շատ էր ծիծաղում և թփթփացնում Լավրովի ուսին ու կարծես թե մոռացել էր, որ իր ղեկավարն այդտեղ անհարմար վիճակում է: Ինչ-որ պահի վերջինիս նյարդերը տեղի տվեցին, և նա արագ դուրս եկավ սենյակից»,- գրում է լրագրողը` փաստելով, որ իրավիճակը սկանդալային էր:

Կարճ ժամանակ անց Էրդողանը ներս է մտել` այս անգամ այլ դռնից: Երեք րոպե անց ի վերջո ներս է եկել Պուտինը, ում Թուրքիայի նախագահը ողջունել է առանց մի բառ արտասանելու: Նույն կերպ նստել է բազմաթոռին, ինչից հետո լրագրողների ներկայությամբ երկու նախագահները շարունակել են մնալ այդ վիճակում՝ առանց որևէ բառ անգամ արտաբերելու:

Ի վերջո Էրդողանի նյարդերը կրկին տեղի են տվել, և նա իր հակասական վերաբերմունքն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ Եվրամիության անդամ և ոչ մի երկրի ղեկավար Բաքվի խաղերի բացման արարողությանը ներկա չէ: Դրան ի պատասխան Պուտինն ասել է. «Ոչինչ, փոխարենը Թուրքիան` որպես ԵՄ անդամ դառնալու թեկնածու երկիր ներկայացրել է ողջ Եվրամիությունը»: «Դա կոպիտ հնչեց. ակնհայտ է, որ մի երկրի նախագահ, որն այսքան տարի փորձում է մտնել ԵՄ, հիվանդագին է մոտենում խնդրին»,- գրում է լրագրողը` նշելով, որ, ի պատասխան, Էրդողանը հայտնել է. «Մենք գործընթացի մեջ ենք»:

Ո՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը